Memora

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳԻՐՔ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Ձեր կյանքի պատմությունը՝ իսկական գրքի էջերում

Պատասխանեք մեր հարցերին, և մենք կգրենք գեղարվեստական գիրք Ձեր մանկության, սիրո, դժվարությունների ու երազանքների մասին։ Միայն այն, ինչ պատմել եք Դուք՝ առանց հորինված փաստերի։

117 հարց · 12 թեմա · տպագիր և էլեկտրոնային տարբերակ

Երգը ճանապարհ է բացում
Անահիտ Պետրոսյան

Ինչպես է աշխատում

  1. 1

    Պատասխանեք հարցերին

    117 հարց՝ բաժանված 12 թեմայի։ Կարող եք լրացնել մաս-մաս, պատասխանները պահպանվում են ինքնաշխատ։

  2. 2

    Մենք գրում ենք գիրքը

    Ձեր պատասխաններից ստեղծվում է ամբողջական պատմություն՝ գլուխներով ու ժամանակագրությամբ, երրորդ դեմքով։

  3. 3

    Կարդացեք և ստացեք

    Կարդացեք գիրքը կայքում, նշեք, եթե ինչ-որ բան ճիշտ չէ, և պատվիրեք տպագիր օրինակ։ Էլեկտրոնային տարբերակը կուղարկենք Ձեր էլ. փոստին։

Ինչի մասին է լինելու գիրքը

Մի էջ գրքից

Այսպես են Ձեր պատասխանները դառնում պատմություն՝ հարցից մինչև գրքի էջ։ Ահա հինգ օրինակ կյանքի տարբեր շրջաններից։

ՀԱՐՑ

Հիշո՞ւմ եք մանկության մի դեպք, որը Ձեզ հետ մնացել է ամբողջ կյանքում։

ՊԱՏԱՍԽԱՆ
«Յոթ տարեկանում առաջին անգամ բեմ բարձրացա։ Ձեռքերս այնքան էին դողում, որ սխալ սկսեցի։ Նայեցի դահլիճին ու տեսա հորս. ժպտում էր ու գլխով անում։ Նորից սկսեցի ու մինչև վերջ առանց սխալի նվագեցի...»

— Անահիտ, 65

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Հոր ժպիտը

Անահիտը յոթ տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ։ Ձեռքերն այնքան էին դողում, որ սխալ սկսեց։ Հնչյունները խառնվեցին, և նա կանգ առավ՝ մի պահ, որը յոթ տարեկանի համար կարող է մի ամբողջ հավերժություն տևել։

Հետո նայեց դահլիճին ու դեմքերի մեջ գտավ մեկին՝ հորը։ Գրիգորը ժպտում էր ու գլխով անում։ Ոչ մի բառ, ոչ մի ավելորդ շարժում, միայն այդ ժպիտը, որ ասում էր՝ ոչինչ, սկսիր նորից։

Եվ Անահիտը սկսեց նորից։ Այս անգամ նվագեց մինչև վերջ՝ առանց մի սխալի։ Կյանքում հետո ուրիշ բեմեր էլ եղան, ուրիշ դահլիճներ, բայց հենց այդ ժպիտն էր, որ նա տարավ իր հետ ամբողջ կյանքում։

14

1 / 5

Ընտրեք Ձեր փաթեթը

Հարցաշարը լրացնելը անվճար է։ Վճարում եք միայն այն ժամանակ, երբ ուղարկում եք գիրքը գրելու։

Էլեկտրոնային

25 000 ֏
  • Գեղարվեստական գիրք Ձեր մասին՝ գլուխներով
  • Անհատական շապիկ՝ Ձեր ընտրած ձևավորմամբ
  • Գիրքը կարդալ կայքում և նշել սխալները
  • Էլեկտրոնային տարբերակ՝ Ձեր էլ. փոստին
Սկսել իմ գիրքը
Խորհուրդ ենք տալիս

Տպագիր

49 000 ֏
  • Գեղարվեստական գիրք Ձեր մասին՝ գլուխներով
  • Անհատական շապիկ՝ Ձեր ընտրած ձևավորմամբ
  • Գիրքը կարդալ կայքում և նշել սխալները
  • Էլեկտրոնային տարբերակ՝ Ձեր էլ. փոստին
  • 1 տպագիր գիրք՝ կոշտ կազմով
  • Առաքում Հայաստանում
Սկսել իմ գիրքը

Լրացուցիչ տպագիր օրինակ՝ 12 000 ֏։ Հարմար է երեխաներին ու թոռներին նվիրելու համար։

Ուզո՞ւմ եք գիրքը նվիրել։ Վճարեք փաթեթը և ստացեք նվեր-կոդ՝ այն փոխանցելու համար։

Նվիրել գիրք →

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր լեզվով կլինի գիրքը։

Հայերեն կամ ռուսերեն՝ ըստ Ձեր ընտրության։ Լեզուն ընտրում եք առաջին հարցից առաջ, և հարցերն էլ կլինեն նույն լեզվով։

Պարտադի՞ր է պատասխանել բոլոր հարցերին։

Ոչ։ Պարտադիր են միայն հիմնական տվյալները։ Ցանկացած հարց կարող եք բաց թողնել, իսկ անձնական պատասխանները նշել «չներառել գրքում»։

Գիրքը կհորինի՞ իրադարձություններ, որոնք չեն եղել։

Ոչ։ Գրքում կլինի միայն այն, ինչ պատմել եք Դուք։ Յուրաքանչյուր գլուխ ստուգվում է Ձեր պատասխանների համեմատ։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում։

Հարցաշարը կարող եք լրացնել Ձեր տեմպով՝ մի քանի երեկոյում։ Գիրքը պատրաստ է լինում [ԺԱՄԿԵՏ]։

Ո՞վ է տեսնում իմ պատասխանները։

Միայն Դուք։ Պատասխաններն օգտագործվում են միայն Ձեր գիրքը ստեղծելու համար։

Կարո՞ղ եմ գիրքը նվեր անել։

Այո։ «Նվիրել գիրք» էջում վճարեք փաթեթը և ստացեք նվեր-կոդ. նվիրվողը կպատասխանի հարցերին, իսկ կոդը կմուտքագրի գիրքը ձևակերպելիս։ Կարող եք նաև պատվիրել լրացուցիչ տպագիր օրինակներ։